Ուսումնասիրելով ազգային ու տարածաշրջանային տուրիստական գործակալությունների ու Hotels.com կայքի տվյալները՝ Postoffice աղբյուրը հաշվարկել է հանգստյան օրերին Եվրոպայի 48 քաղաքներ ուղևորվելու գները: Այս մասին հայտնում է This is Insider-ը:

Հիմնվելով այդ ցանկի վրա՝ ձեզ ենք ներկայացնում Եվրոպայում հանգստի համար նախատեսված ամենամատչելի քաղաքները երկու շաբաթ ժամանակահատվածի համար:

12. Աթենք, Հունաստան, 256,51 դոլար

Երկու հոգու համար նախատեսված, երեք ուտեստից և տնային գինուց բաղկացած միջին ճաշն Աթենքում կազմում է ընդամենը 48,08 դոլար:

11. Բուդապեշտ, Հունգարիա, 254,52 դոլար

Այստեղ կարող եք գնալ մատչելի սուրճ վայելելու համար. սուրճի մեկ բաժակի միջին գինն ընդամենը 2,31 դոլար է:

10. Պրահա, Չեխիա, 247,48 դոլար

Գարեջրի սիրահարները կարող են ուրախանալ, քանի որ Պրահայում մեկ շիշ գարեջուրն արժի ընդամենը 1,65 դոլար:

9. Մոսկվա, Ռուսաստան, 243,16 դոլար

48-ժամյա ուղևորության քարտով ողջ քաղաքը կարող եք ուսումնասիրել ընդամենը 6,51 դոլարով:

8. Բրատիսլավ, Սլովակիա, 236,85 դոլար

Բրատիսլավում օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն հասնելու համար ծախսում են ընդամենը 2,06 դոլար:

7. Ռիգա, Լատվիա, 232,40 դոլար

Տուրիստական տեսարժան վայրերը հասանելի պետք է լինեն. Ռիգայի մայր տաճար մուտքն արժի 3,44 դոլար:

6. Պորտու, Պորտուգալիա, 224,59 դոլար

Սուրճն այստեղ ավելի էժան է, քան Բուդապեշտում՝ միջինում 1,14 դոլար:

5. Բուխարեստ, Ռումինիա, 218,27 դոլար

Բուխարեստում Թեոդոր Պալադիի թանգարան այցելելու համար անհրաժեշտ է ընդամենը 2,57 դոլար:

4. Ստամբուլ, Թուրքիա, 217,08 դոլար

Երեքաստղանի հյուրանոցում երկու գիշեր անցկացնելը միջինում արժի 91,84 դոլար:

3. Վարշավա, Լեհաստան, 208,65 դոլար

Եթե սիրում եք գինի, ապա այստեղ՝ Վարշավայում, մեկ գավաթ գինու համար կվճարեք 2,51 դոլար:

2. Բելգրադ, Սերբիա, 197,23 դոլար

Որոշ տուրիստական տեսարժան վայրեր, այդ թվում՝ նաև Հանրապետության հրապարակը, անվճար մուտք ունեն:

1. Վիլնյուս, Լիտվա, 191,73 դոլար

Ինչպես Ստամբուլում, այստեղ ևս, երկու գիշեր անցկացնելը կարժենա ընդամենը 91,84 դոլար: Վիլնյուսում շատ մատչելի են նաև սուրճն ու տրանսպորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել