«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին մանկական լուսանկար է ցուցադրել, որտեղ նա պապի՝ Արթուր Քարդաշյանի հետ է: Արխիվային լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:
Նկարում զգեստով և սպիտակ ժապավենով փոքրիկ Քիմը նստած է Արթուր Քարդաշյանի գրկում: «Մայրս մշտապես գանգրացնում էր մազերս: Այդ սարքը մինչև այժմ կա, և ես վերջերս եմ օգտվել դրանից»,- ասել է Քիմը լուսանկարի մեկնաբանությունում:
Սոցցանցի օգտատերերը շտապել են մեկնաբանել հրապարակումը:
«Դուք պետք է ձեր որդուն Արթուր անվանեիք: Նրան դա դուր կգար»,- խորհուրդ են տվել ոմանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել