Հազը բուժելու համար խորհուրդ են տրվում հետևյալ ժողովրդական միջոցները․
Շաղգամի հյութը եռացնել, ավելացնել մեղր, խառնել և խմել: Լավ է օգնում կրծքավանդակի ցավերի և հազի դեպքում:
2 ճաշի գդալ կարագը, 2 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ցորենի ալյուրը և 2 թեյի գդալ անարատ մեղրը խառնել: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել 1-ական թեյի գդալ:
Սև հաղարջի հյութը քամել, ավելացնել մեղր (քանակը` ըստ ցանկության): Խմել օրը 3 անգամ, կեսական բաժակ:
10 գլուխ սոխը, 1 գլուխ սխտորը կտորների բաժանել, ավելացնել եռացող կաթին: Թողնել՝ եռա, մինչև սոխն ու սխտորը փափկեն: Այնուհետև մի քիչ մեղր և դաղձի հյութ ավելացնել: Օրվա ընթացքում խմել ժամը մեկ, 1-ական գդալ:
Խառնել կաթն ու ամսական բողկի հյութը` 1:1-ի հարաբերությամբ: Խմել օրը 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:
100 մլ ամսական բողկի և նույնքան գազարի հյութերը, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, մինչև մեղրը լավ լուծվի: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել (1-ական ճաշի գդալ):