Ապրիլ ամսին հիշելու, գնահատելու ու արժևորելու այլ օր ունենք՝ Ապրիլյան պատերազմի նահատակված և կենդանի հերոսների օրը։ Քաղաքացու օրը հատուկ նշելու կարիք չկա, քանի որ այն ամեն օր է, իսկ քաղաքացին մնում է քաղաքացի, քանի դեռ կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Ապրիլյան քառօրյայի մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի, ապրի ազատ ու արժանապատիվ՝ գիտակցելով իր գոյության միակ երաշխավոր պետության առջև ստանձնած հանձնառությունն ու պարտավորությունը։

Հիմա սրա մասին խոսելը մոդայիկ չէ, քաղաքացին տոն է փնտրում, ինքն իրեն սիրում, գնահատում ու արժևորում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել