Գրիպի և մրսածությունների ժամանակահատվածում մարդիկ սկսում են ակտիվորեն դեղամիջոցներ ընդունել։ Շատերը բողոքում են, որ ժամանակակից դեղամիջոցները չեն աշխատում։ Պարզվում է, որ դեղամիջոցի ազդեցությունը կարող են նվազեցնել մի շարք պարզ երևույթներ, որին հաճախ ուշադրություն չենք դարձնում։

Սխալ չափաքանակ

Հաճախ երեխաներն են դառնում սխալ չափաքանակի զոհ։ Ծնողները գտնում են, որ ավելի լավ է քիչ տալ երեխային, որպեսզի նրան չվնասեն կամ էլ տալիս են տարիքին համապատասխան և ոչ թե քաշին։ Այս պարագայում դեղամիջոցը կարող է թույլ ազդեցություն ունենալ կամ էլ ընդհանրապես չազդել։

Սխալ ընդունում

Շատերն ուշադրություն չեն դարձնում այն ըմպելիքների վրա, որով ընդունում են դեղամիջոցը։ Սա շատ կարևոր է։ Որոշ ըմպելիքներ կարող են ուժեղացնել նյութափոխանակությունը, իսկ որոշներն էլ՝ դանդաղեցնել։  Ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել ջրով։

Սնունդ

Որոշ սննդատեսակներ կան, որոնք կարող են նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը։ Դրանց մեջ են մտնում գունավոր կաղամբը, հատապտուղները, կանաչ աղցանները, դդումը, սունկը և այլն։

Ռեժիմի բացակայություն

Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ հակաբիոտիկները, պետք է կանոնակարգված կերպով ընդունել, որպեսզի դրանք արդյունավետ աշխատեն։ Ռեժիմը չպահպանելու պատճառով կարող եք նվազեցնել նշանակված թերապիայի արդյունավետության մակարդակը։

Բուժման ընթացքի ընդհատում

Ինքնազգացողության չնչին լավացման դեպքում հիվանդները դադարեցնում են իրենց բուժումը։ Այստեղ կա երկու տարբերակ․

1․ հիվանդությունը կրկնվում է,
2․ վիրուսները և մանրէներն այդ դեղամիջոցի հանեպ դիմադրողականություն են ձեռք բերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել