Armtimes.com-ը գրում է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կվերացնի խախտումները եւ կփոխհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 382 մլն դրամի վնասը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ստուգում է իրականացվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում:

Ընկերության տնտեսական գործունեության հետեւանքով ջրային ռեսուրսների եւ մթնոլորտային օդի վրա ազդեցության հետեւանքով՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 382 մլն 431 հազար 552 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից  Ընկերությանը ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։

Ինչպես նաև, ընկերության ոլորտային երեք պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550 հազար դրամի չափով։

«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ԶՊՄԿ ընկերություն, պարզելու համար, թե արդյո՞ք առարկություններ ներկայացվելու են տեսչական մարմնի ստուգումների հետ կապված, թե վճարելու են տուգանքը՝ վերացնելով խախտումները:

Ի պատասխան մեր հարցման ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը պատասխանել է. «Անկախ բնապահպանության եւ ընդերքօգտագործման բնագավառում ստուգումներ իրականացվծա լինելու հանգամանքից, ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը վերջին տարիներին ձեռնարկել եւ իրականացրել է մեծածավալ աշխատանքներ՝ շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազագույնի հասցնելու, իսկ հնարավորության դեպքում՝ բացառելու, շրջակա միջավայրի պահպանության, բարելավման եւ վերականագնման ուղղություններով, նպատակ ունենալով իր գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության եւ միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել