Ռուս բժիշկ Վասիլի Շուրովը հայտարարել է, որ երգչուհի Յուլյա Նաչալովան բուժման համար գումար չի ունեցել:
Աղբյուրի փոխանցմամբ` բժիշկն ասել է, որ Նաչալովան նույնիսկ չի կարողացել աշխատավարձ վճարել իր մամուլի քարտուղարին:
«Ավելին ասեմ` մեր կլինիկայում Նաչալովան անվճար է բուժվել: Նրանից որևէ մեկը գումար չի պահանջել: Այդ ժամանակ ես արդեն հասկացա, որ նա բուժման համար գումար չունի: Յուլիայի հուղարկավորության ժամանակ մենք անվճար շտապ օգնության մեքենա կտրամադրենք, մեր բժիշկները կհերթապահեն այնտեղ»,- նշել է Շուրովը:
Նշենք, որ երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին Տրոեկուրովսկի գերեզմանատանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել