Շատ կարևոր հարց է բարձրացրել «Հրապարակը». «Եվրոմոթորսի» տնօրենը՝ Արթուր Եգորյանը, մինչ օրս առոք-փառոք շրջում է քաղաքում, ու կարծես ոչ ոք չի էլ պատրաստվում նրան իրավական պատասխանատվության ենթարկել՝ մարդուն կյանքից զրկելու համար:
Եթե հիշում եք, սրանից ամիսներ առաջ մոր ծննդյան օրը նա ծեծել էր հարևաններին, որոնք խնդրել էին դադարեցնել աղմուկը գիշերվա ուշ ժամին, և հարևաններից մեկի գլուխը կպել էր պատին, ու նա մահացել էր՝ 5 ամիս հիվանդանոցում մնալուց հետո:
Իսկ Հայկազ Խաչատրյանին (մահացածին) ծեծած Եգորյանը ազատության մեջ է... Ու ինչպե՞ս ես հավատամ հիմա, որ մեր ոստիկանության դեմքը փոխվել է, եթե մինչ օրս էլ ունենք երևույթներ, որոնք բնորոշիչ էին 2000-ականների համար. փող ունես՝ մարդ սպանի, մեկ ա, բան չեն անի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/321032691363835?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել