Սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ «ցավի և նվաստացման իսկական փոթորիկ էր»։ Այս մասին ասել է Մոնիկա Լևինսկին՝ հավելելով, որ միայն ընտանիքն ու ընկերներն են իրեն օգնել հաղթահարել այդ բարդ փուլը, փոխանցում է Daily Mail-ը։

Նա ասել է, որ իրեն խայտառակված է զգացել արժանապատվությունը կորցնելու պատճառով՝ նշելով, որ 24 տարեկանում իր անձը գողացել էին։

Տեղի ունեցածը հաղթահարելու համար Լևինսկին անգամ մտածել է ազգանունը փոխելու մասին: Որոշելով ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, նա ընդգծել է, որ ներկայումս հպարտ է իրենով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել