Փաշինյանի երեկվա ասուլիսում մի դրվագ հանգիստ չի տալիս: Ասածից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Փաշինյանը Նալբանդյանի պատմածներին, ԱԳՆ արխիվների գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթերին ու զեկույցներին, նախկին բանակցող պաշտոնյաների պատմածներին չի հավատում, չի վստահում... Մարդն ասում է, որ մինչև հիմա հաստատ չգիտի, թե ինչ է եղել Կազանում, Քի-Վեսթում կամ Վիեննայում: Ու հիմա Ալիևի ու համանախագահների հետ քննարկում է դա, փորձում իրենցից ճշտել՝ իրեն Երևանում ճի՞շտ են պատմել, թե՞ չէ: 
Սա չգիտեմ՝ ոնց կարելի է մեկնաբանել կամ անվանել...

Ի վերջո պետք է լինի գիտակցում, որ առնվազն Արցախյան հարցում ներքին իրար սիրել-չսիրելը չի կարող որոշիչ գործոն լինել, Ալիևին էլ Նալբանդյանից ավել սիրել կամ վստահել հնարավոր չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել