Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատմել է, թե ինչ դժվարությունների է բախվել թիմի նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի օրոք:

«Երբ թիմը մարզում էր Սոլարին, ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ոչ մի դեպքում մեկնարկային կազմում չեմ լինի: Եվ դա անկախ նրանից, թե մարզումների ժամանակ ինչպես եմ աշխատել:

Ես միշտ պրոֆեսիոնալ եմ եղել: Մոտիվացիայի խնդիր չեմ ունեցել, քանի որ այս ակումբում լինելն ինձ համար պատիվ է:

Ակումբի հետ գործող պայմանագիր ունեմ և կենտրոնացել եմ ապագայի վրա: Այս ընթացքում ես լիովին նվիրված եմ եղել «Ռեալին» և այդպես էլ կշարունակեմ վարվել, բայց չեմ ցանկանում ևս մեկ տարի անցկացնել պահեստայինների նստարանին»,- Նավասի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարիի օրոք «Ռեալի» դարպասը հիմնականում պաշտպանում էր Տիբո Կուրտուան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել