Ներկայացնում ենք Քոնոր Դոուզին, ով վերջերս 19 տարեկան դարձավ: Նա ընկերոջ հետ ժամանակ էր անցկացնում քաղաքի կենտրոնում: Երեկոյան ժամը մոտ 10-ն էր, երբ նա մի տղամարդու նկատեց:

Քոնորը հետևեց նրան: 5 րոպե գնաց նրա հետևից, մինչև բռնեց մութ այգում: Տղամարդուն գցեց գետնին, խլեց նրա վերարկուն, հեռախոսը և դրամապանակը:

Երբ Քոնորը զննում էր գողոնը, բացեց դրամապանակը: Նույն պահին ամաչեց: Տեսավ տուժածի անձը հաստատող փաստաթղթերը: Պարզվեց՝ նա տառապում է աուտիզմի թեթև տեսակով:

Որոշ ժամանակ անց Քոնորը դիմեց ոստիկանություն և պատմեց, որ ինքը «բացարձակ ապուշ է»: Նա ասաց, որ արժանի է ճաղերի հետևում հայտնվելուն:

Դատարանը Քոնորին դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Տուժածը, բացի թեթև վնասվածքներից, հոգեկան ցնցում էր ստացել: Հիմա նա վախենում է մենակ տնից դուրս գալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել