Մարտի 19-ին Մոսկվայի «Յուժնոյե Մեդվեդկովո» շրջանի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերված անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) ՀՀ քաղաքացի է եղել։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել էր մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել