Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։

Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը, այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ։ Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց եկել եք, միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ ինչ խոսում եք, սուտ եք խոսում, ուղղակի խաբում եք երևանցիներին։

Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանն օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երևանը դարձրել եք «Սանիթեք» ընկերության մատակարարը։

Ինձնից ձեզ խորհուրդ․ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքն արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել