Տնտեսության զարգացումների և բարեփոխումների հետ կապված հասարակության սպասումներն իշխանափոխությունից հետո շարունակում են մնալ չարդարացված։ Չկա այն ակտիվությունը, որը պիտի պտտեր տնտեսության անիվը։ Հռչակած տնտեսական հեղափոխությունն առայժմ ընդամենը հայտարարություն է և ուրիշ ոչինչ։ Այդ ճանապարհին կառավարության քայլերը մնում են նույնքան աննկատ, ինչպես մինչ այդ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ոչ մի կերպ չի հաջողվում տնտեսությունը տեղից շարժել։ Որքան էլ ընդունենք, որ կառավարությանն աշխատելու ժամանակ պետք է տրվի, անհնար է ժխտել, որ գործընթացները Հայաստանում շատ դանդաղ են առաջ գնում։ Ժամանակն անցնում է, իսկ կառավարությունը շարունակում է դոփել տեղում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2268813103335783&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել