Վաշինգթոնի Քենան ինստիտուտի Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ դոկտոր Էդվարդ Լեմոնը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ուսուցչի դեր կկատարի իր իրավահաջորդի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած մի շարք անկարգություններից հետո Նազարբաևը ձգտում է վերահսկել իշխանության սահուն անցումն իր իրավահաջորդին:

Բացի այդ, նա նշել է արտաքին գործոնի դերը երկրի ղեկավարի հրաժարականի հարցում:

«Նազարբաևը տեսավ, թե ինչպես երկու հարևան առաջնորդները, Ուզբեկստանում Իսլամ Քարիմովը և Թուրքմենստանում Սափարմուրատ Նիյազովը մահացան իրենց պոստում: Նազարբաևը եզրակացություններ է արել և որոշել հեռանալ կյանքի օրոք և ուղղորդել իր իրավահաջորդի գործողությունները», – հավելել է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել