Իռլանդիան Ատլանտյան օվկիանոսում գտնվող բրիտանական երկու մեծ կղզիներից մեկն է։ Այն անկախ պետություն է։ Իռանդիան փրփուրավոր ըմպելիքների և սնահավատությունների հայրենիքն է։ Երկիրն աչքի է ընկնում իր հուշարձաններով և հետաքրքիր պատմությամբ։
Փաստեր Իռլանդիայի մասին
- Բնակչության մեջ մեծ թիվ են կազմում շիկահեր մարդիկ։ Մազերի այս գույնն այստեղ ավելի շատ է տարածված, քան այլ երկրներում։
- Կլիման բավականին դաժան է, այստեղ հաճախակի են սառը քամիներ լինում։
- Սանկտ Պետերբուրգն ավելի շատ բնակիչներ ունի, քան ողջ Իռլանդիան։
- Duty free համակարգով գործող առաջին խանութը բացվել է Իռլանդիայում։
- ԱՄՆ-ի Սպիտակ տան նախագծի հեղինակն իռլանդացի է եղել։
- Երկրում ամենատարածված մթերքը կարտոֆիլն է։ Այստեղ կարտոֆիլով զանազան ճաշատեսակներ են պատրաստում։
- Իռանդերենը և անգլերենը հավասար կարգավիճակներ ունեն։
- Այստեղ է նախագծվել երբեմնի հսկա նավ «Տիտանիկը»։
- Իռանդիան հայտնի է իր փաբերով։
- Երկրում ավելի քիչ իռանդացիներ են ապրում, քան երկրից դուրս։ Այլ երկրներում ապրում է շուրջ 80 միլիոն իռլանդացի այն դեպքում, երբ երկրի տարածքում ապրում է 4,5 միլիոն մարդ։
- Իռլանդիայում գներն ավելի բարձր են, քան Անգլիայում։
- Իռլանդիայում մեծ քանակությամբ այլազգիներ կան։ Նրանց մեծ մասը Պակիստանի և Հնդկաստանի նախկին քաղաքացիներ են։
- Հնդկական ուտեստներն այստեղ ամենատարածված փողոցային ուտելիքներն են։
- Ալկոհոլի օգտագործման քանակությամբ Իռլանդիան զիջում է միայն Չեխիային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել