Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել երկրում մահապատիժը վերականգնելու մասին օրենքը, եթե խորհրդարանն ընդունի այն։ Այս մասին գրում է թուրքական bursahaber.com կայքը։

«Մենք սխալ ենք գործել, որ վերացրել ենք մահապատիժը։ Ըստ ինձ՝ սխալվել ենք։ Օրինակ՝ 2016-ի հուլիսի 15-ի գիշերը զիվորներիս, ոստիկաններիս սպանողներին բանտում կերակրելն ինձ համար ծանր է, նույնիսկ եթե ցմահ են դատապարտված։ Ես միշտ ասել եմ, էլի եմ ասում, եթե Մեջլիսը սրա հետ կապված որոշում կայացնի, ես կհաստատեմ», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև խորհուրդ է տվել նույն բանն անել Նոր Զելանդիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի մահմեդականների դեմ հարձակում իրականացրած անձին նույնպես պետք է մահվան դատապարտել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել