Սինգապուրը, Փարիզը և Հոնկոնգն ըստ ապրուստի արժեքի առաջին տեղն են կիսում ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել է Economist Intelligence Unit հանդեսը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել է Սինգապուրը:

Ինչպես նշվում է, այդ երեք քաղաքներում ապրուստի արժեքը 7 տոկոսով ավելի բարձր է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել է մի քանի դիրքով և տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել Ավիվի հետ:

Image result for Սինգապուրը

Թոփ-տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնև և Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաև հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը և Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը:

Image result for PARIZ

Ինչպես նշում է հանդեսը, ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով: 2019 թվականի ամենաէժան քաղաքների թվում նշվել են Հնդկաստանի Բանգալոր, Չեննայ և Նյու Դելի քաղաքները, ինչպես նաև պակիստանյան Կարաչին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել