Չինաստանի Լյու Խե կայսեր դամբարանում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են հին խաղի կանոնները, որը տարածված է եղել մոտ 2 հազար տարի առաջ: Դրա մասին վկայում են հին փաստաթղթերում հիշատակումները, ինչպես նաև հայտնաբերված քարերի բեկորների վրա խաղացողների պատկերները:

Խաղը չինարենից թարգմանաբար նշանակում է «վեց ձողեր» և նախատեսված է երկու խաղացողի համար: Գիտնականների կարծիքով՝ այս ժամանցի ձևը շատ տարածված է եղել հնագույն Չինաստանի բնակչության շրջանում, սակայն երկրորդ հազարամյակի սկզբից սկսած հետաքրքրությունը սկսել է նվազել: Հավանաբար այն փոխարինվել է որևէ այլ, ոչ պակաս հետաքրքիր զվարճանքով:

Ինչ վերաբերում է խաղի առանձնահատկություններին, ապա գիտնականներին հայտնի է միայն, որ մասնակիցները պետք է փղոսկրե ֆիգուրները տեղադրեն խաղադաշտում: Խաղի սկիզբը տրվում է բամբուկե ձողերի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել