Քիմ Քարդաշյանի 39-ամյա քույրը՝ Քորթնին, գայթակղիչ լուսանկար է հրապարակել։ Երեք երեխաների մայրը որոշել է ցուցադրել կազմվածքը և կիսվել է համարձակ լուսանկարով։
Քորթնի Քարդաշյանը, ինչպես նրա մյուս քույրերը, սիրում է մերկանալ։ Վերջին շրջանում նա բավական հաճախ է երկրպագուներին ուրախացնում անկեղծ լուսանկարներով։ Նոր հրապարակված լուսանկարում Քորթնին ամբողջությամբ մերկ է։ Կուրծքն ու մարմնի մյուս ինտիմ հատվածները ծածկված են փրփուրով։
«Ինքդ քեզ այնքան շատ սիրիր, որքան սիրում ես նրանց»,- մեկնաբանել է նա։
Քորթնիին հաջողվել է պահպանել գայթակղիչ կազմվածքը 3 երեխաների ծնունդից հետո։ Նրա և նախկին ամուսնու՝ բիզնեսմեն Սքոթ Դիսկիի 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրանց 3 երեխաները՝ 9-ամյա որդին՝ Մեյսոնը, 6-ամյա դուստրը՝ Պենելոպան, և 4-ամյա որդին՝ Ռեյնը։ Այժմ նա հանդիպում է բռնցքամարտիկ Յունես Բենջիմի հետ։
Քորթնին անկեղծ լուսանկարներով ուշադրություն է հրավիրում իր էջին նոր նախագիծը սկսելու համար, որի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում։
Ավելի վաղ նա մերկ լուսանկար էր հրապարակել՝ մարմնի ինտիմ հատվածները ծածկելով համակարգչով և բաժակով։