Tert.am-ը գրում է.

Նուրսուլթան Նազարբաևը, որը քիչ առաջ վայր է դրել Ղազախստանի նախագահի լիազորությունները, կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը:

«Դուք այս բոլոր տարիներին վստահել եք ինձ: Ինձ համար երջանկություն էր ծառայել ժողովրդին: Ես գլուխ եմ խոնարհում և շնորհակալություն եմ հայտնում: Ժողովրդի կամքը կատարելու համար ես աշխատել եմ առանց հանգստանալու: Ես կշարունակեմ աշխատել որպես Անվտանգության խորհրդի և «Նուր Օթան» կուսակցության նախագահ», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել