Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ինդիանա նահանգում արհեստական բեղմնավորմամբ զբաղվող բժիշկն իրեն դիմած կանանց հղիացնելու համար առանց նրանց իմացության և թույլտվության օգտագործել է սեփական սերմնահեղուկը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը բժիշկ Դոնալդ Քլայնի մասին է: ԴՆԹ թեստերի արդյունքում պարզվել է, որ մասնագետն այս տարբերակով ունեցել է 48 երեխա: Չի բացառվում, որ հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ նա ավելի շատ կանանց է բեղմնավորել իր սերմնահեղուկով:

Հատկանշական է, որ Քլայնի երեխաները սոցկայքերի միջոցով իրար գտել են ու մտերմություն են անում: Նրանք նույնիսկ ֆեյսբուքյան խումբ են ստեղծել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել