Բոլոր մարդիկ երազներ են տեսնում, ու այդ երազները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ՝ մղձավանջային: Կան մարդիկ, ովքեր երազներում գույներ են տեսնում: Այս երազներն իրենց բացատրությունն ունեն:
Սպիտակ
Այս գույնը մաքրության, պարզության խորհրդանիշն է:
Կապույտ
Կապույտը միշտ եղել է ու կմնա իմաստության գույն: Եթե երազն այս գույնով եք տեսնում, ուրեմն՝ ապագայում ինչ-որ խելամիտ քայլ եք անելու:
Դեղին
Արևի գույն: Դեղինին նայելիս հաճախ ինքնաբերաբար ջերմություն ենք զգում: Եթե խոսենք երազի դեղին գույնի մասին, ապա սա անկայունության նշան է:
Կանաչ
Բժիշկները կարծում են, որ կանաչը հանգստացնում է, այնպես որ, եթե երազը կանաչ է եղել, ուրեմն՝ վստահ եղեք, որ ամեն դժվարություն հաղթահարելու եք:
Կարմիր
Կարմիրը եղել է ու միշտ կմնա սիրո, կրքի գույն: Երազներում այն խորհրդանշում է իշխանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել