Տարօրինակ զուգադիպություն։ Ուրեմն՝ 2018 թվականի սկզբին ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենը ստատուսներ էր գրում և ելույթ էր ունենում, որ իրենց ախտորոշիչ կլինիկան պետպատվեր չի ստացել, հետո լռեց։ Հետո կամաց-կամաց սկսեց ելույթներ ունենալ` պաշտպանելով «Գարդասիլ» պատվաստանյութը, որը շատ խիստ քննադատության էր արժանանում բնակչության և բժիշկների կողմից։

Բայց պետպատվեր դեռ չէին տվել, և սկսվեց «փոքրիկ դագաղների» էպոպեան, երբ մարդկանց հուզական ֆոնի վրա ազդելով, ԱԺ քննարկմանը կոլեգաների հետ վիճելով և անկապ թվեր (որոնք միայն ինքն էր տեսնում իր ipad-ում) ներկայացնելով նա ձեռք բերեց բաղձալի պետպատվերը։ 

Նկարում հստակ պատկերված է, որ 0-ների ցանկում (այդպես էր նախատեսված բյուջեով) մեկ էլ հանկարծ ու հայտնվում է 22 մլն 722 հազար դրամը... 

Շնորհակալություն ուշադրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել