Տարիներ առաջ հայկական ԶԼՄ-ներն անգիտակցաբար, թե գիտակցաբար հայկական մեդիադաշտ էին բերում ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնք իրենց բնույթով, իհարկե, հակահայկական էին։
Այս տենդենցը որոշ չափով կանխվեց մի շարք փորձագետների ջանքերի շնորհիվ, մինչդեռ այն օրից, ինչ վարչապետ Փաշինյանն իր ռազմատենչ ելույթները չդադարող Ալիևին անվանեց «քաղաքակիրթ», հայաստանյան լրատվամիջոցներն աստիճանաբար վերադարձան հին մեթոդին։
Ներքաղաքական թեմաներով անընդհատ քննադատությունը վարչապետի մակարդակով անհանգստություն էր պատճառել իշխող քաղաքական ուժին, իսկ ահա վերոնշյալ տենդենցը կարծես առհասարակ անուշադրության է մատնված ՀՀ իշխանությունների կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2268239086726518&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել