Operativ.am-ը գրում է.

Յու ազգանունով չինացի մի աղջիկ որոշել էր անսովոր ձևով հեռանալ իր ընկերոջից, ով, ի զարմանս աղջկա, պարզվել է, որ չափազանց աղքատ է: 
37 տարեկան չինուհին ընկերոջ հետ այցելել է նրա հարազատ քաղաքը, որտեղ պարզել է, որ իր ընտրյալ Լին իրականում շատ աղքատ է: 

Աղջիկը որոշել է դադարեցնել հարաբերությունները, սակայն կարծել 
է, որ հեշտ չի լինի ազատվել տղայից, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Այդ ժամանակ Յուն գտել է տղային իր կյանքից ջնջելու անսովոր տարբերակ՝  
բեմականացնելով իրեն առևանգելու և սպանելու պատմություն: Յուն անհետացել է 
այն հանրակացարանից, որտեղ բնակվում էր տղայի հետ, զանգել է ընկերոջը և 
հայտնել, թե իրեն առևանգել է նախկին ամուսինը:

Շուտով Լինը ստացել է մի քանի սպառնալից հաղորդագրություններ՝ իբր 
նախկին ամուսնուց՝ «Եթե դիմես ոստիկանություն, աղջիկը կմահանա» 
բովանդակությամբ:

Մյուս հաղորդագրությամբ հայտնել են, թե աղջիկն արդեն մահացած է, իսկ 
դիակը լիճ է նետված: Տղան այս ամենը պատմել է ոստիկանությանը: Ոստիկանները 
տեսանկարահանող սարքերի օգնությամբ հայտնաբերել են խորամանկ աղջկան։

Նրան 10 օրով կալանավորել են՝ հասարակական կարգը խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել