Ցիտրուսային մրգերն օգտակար նյութերի և էներգիայի մեծ աղբյուր են։ Նրանք գարնանային շրջանում կարող են փոխարինել դեղատնային վիտամիններին։
Գարնան սկզբի «անցումային» շրջանում մեր օրգանիզմը դեռևս չի կարողանում հարմարվել նոր եղանակին և ջերմաստիճանին, այդ պատճառով սկսում է սթրեսի ենթարկվել և թուլանալ։
- C վիտամինով հարուստ մրգերն օգնում են հաղթահարել ավիտամինոզը և մրսածությունը։ Այդպիսի մրգերից են նարինջը, կիտրոնը և գրեյպֆրուտը։ Այս վիտամինը նաև շատ հզոր հակաօքսիդանտ է, որը մաքրում է մարդու օրգանիզմը և կարգավորում է մարսողական համակարգը։
- Բացի C վիտամինից՝ ցիտրուսային մրգերում կան նաև A, B, D, K, P, PP վիտամիններ, օրգանական օգտակար թթուներ, ֆրուկտոզ և մանրաթելեր։ Այս բաղադրիչներն օգնում են ամրապնդել օրգանիզմը հատկապես գարնանային շրջանում։
- Ամենաօգտակար ցիտրուսային միրգը նարինջն է։ Այն նաև պայքարում է քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության և այլ հիվանդությունների դեմ։ Ամեն օր մեկ նարինջ կերեք և ձեզ ավելի լավ կզգաք։
- Լնդային հիվանդությունների ժամանակ ձեզ կօգնի գրեյպֆրուտը։ Այն օրգանիզմը հարստացնում է օգտակար վիտամիններով և շնորհիվ ավելորդ ճարպերը այրելու իր հատկության՝ օգնում է նիհարել։
- Կիտրոնն օգնում է կարգավորել հորմոնային ֆոնը և երիկամների աշխատանքը, հաղթահարել ճնշման տատանումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել