Դուք նույնպե՞ս նյարդայնանում եք, երբ հասարակական տրանսպորտում մարդիկ առանց ականջակալների տեսանյութ են դիտում։ Եթե բոլորը կարողանային հիշել մի շարք մանրուքներ, ապա մարդկանց հետ շփումը համեմատաբար ավելի հեշտ կլիներ։

Ինչպիսի չգրված օրենքների պետք է հետևի յուրաքանչյուր մարդ։

  • Եթե ձեզ հեռախոսով լուսանկար են ցույց տալիս, ապա այն մի թերթեք առանց թույլտվության։
  • Ուրիշների հարանիքի ժամանակ ամուսնության առաջարկ մի արեք։
  • Եթե որևէ իր խնդրում եք արդեն 3-րդ անգամ, ուրեմն՝ սեփականը գնելու ժամանակն է։
  • Մի կենտրոնացեք ուրիշների թերացումների վրա։
  • Թույլ մի տվեք, որ ընկերները հարբած նստեն ղեկին։ Ավելի լավ է նրանց համար տաքսի պատվիրեք։ Հնարավորության դեպքում նույնը արեք նաև անծանոթների համար։
  • Եթե դուք ցանկանում եք երաժշտություն լսել, հեռախոսով տեսանյութ դիտել կամ որևէ այլ աղմկոտ բան անել, ապա օգտագործեք ականջակալներ։
  • Հարգալից եղեք անծանոթների հետ, անգամ եթե դուք այդ պահին բարկացած եք։
  • Հարգեք ուրիշների անձնական տարածքը։ Ոչ բոլորն են պատրաստ գրկախառնվել անծանոթի հետ։
  • Երբեք մի խնդրեք վերջին ծխախոտը, մաստակը, շոկոլադը և այլն։
  • Եթե մարդը անում է այն, ինչը երջանկացնում և վստահություն է հաղորդում իրեն և միևնույն ժամանակ չի վնասում ուրիշներին, ապա հանգիստ թողեք նրան։ Ուղղակի թողեք, որ նա երջանիկ լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել