Տարին սև էր գրողների համար: Մեկը մեկի հետևից գնում են հայ գրողները: Մեկը մեկից գրող:
Հունվարի 28-ի, լույս 29-ի առավոտյան Կապանի իր տանը մահացավ գրող, գրականագետ, բանաստեղծ ու փիլիսոփա, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանը:
Երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 7-ին` առավոտյան, 68 տարեկան հասակում մահացավ հայ ժամանակակից բանաստեղծ, Հայաստանի գրողների միության քարտուղար, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը:
Փետրվարի 16-ի գիշերը 51 տարեկանում հանկարծամահ է եղել բանաստեղծ, դրամատուրգ, «Նարցիս» հանդեսի խմբագիր Վահան Վարդանյանը:
Մարտի 14-ին 77 տարեկան հասակում մահացավ հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:
Ապրիլի 28-ին 86 տարեկան հասակում մահացել է գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը:
Իսկ այսօր մահացել է գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանը:
Հ.Գ. Գրողները գնում են…. Շատ տխուր է իրականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3049039320349?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել