Tert.am-ը գրում է.

Կանադան հակառուսական պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Կերչի նեղում տեղի ունեցած միջադեպի հետ, որը տեղի է ունեցել 2018 թվականին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հայտարարության մեջ:

«Եվրամիության և ԱՄՆ-ի հետ համաձայնեցմամբ՝ Կանադան այսօր հայտարարում է նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Սև ծովում և Կերչի նեղուցում ՌԴ-ի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Ղրիմի բռնակցման հետ կապված», -ասվում է Ֆրիլանդի հայտարարության մեջ:

Պատժամիջոցները վերաբերում են 114 ֆիզիկական անձանց և ՌԴ պաշտպանական ոլորտը ներկայացնող 15 ընկերության, այդ թվում՝ «Միգ», «Սուխոյ» ընկերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել