Tesla մեքենաշինական ընկերությունը թողարկել է իր նոր մոդելը` ամենագնաց Model Y-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իրենց ստեղծած էլեկտրամեքենան ցույց է տվել Լոս Անջելեսում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որը հեռարձակվել է Youtube-ի ուղիղ եթերում և Tesla ընկերության պաշտոնական կայքում։

Նոր մեքենայի ամենաէժան տարբերակը հասանելի կլինի 2021 թվականի գարնանը` 39 հազար դոլարով, իսկ ամենաթանկը` Model Y Performance-ը, որը կարժենա 60,000 դոլար, հասանելի կլինի 2020 թվականի աշնանը։

Ամենաէժան տարբերակն առանց լրացուցիչ լիցքավորման կկարողանա անցնել 370 կիլոմետր, 100 կմ/ժ արագություն կհավաքի 5.9 վայրկյանում, մաքսիմալ արագությունը կհասնի մինչև 193կմ/ժ-ի և, ըստ գնորդի ցանկության, կունենա մինչև յոթ նստատեղ։

Իսկ 60 հազար դոլար արժեցող մոդելը մեկ ամբողջական լիցքավորման դեպքում կկարողանա անցնել 451 կմ։ Մեկ ժամում առավելագույնը կանցնի 241 կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել