Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։
Այն կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ինչն օգնում է կանխարգելել աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։
Այս մթերքը կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն պայքարում է նաև բակտերիաների ու վիրուսների դեմ։
Հարկավոր է՝
250 գրամ մաքրած սխտոր,
150 մլ չոր սպիտակ գինի,
150 մլ մաքուր ջուր,
500 մլ խնձորի քացախ,
2 դափնու տերև,
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
սև պղպեղի 6 հատիկ,
1 ճաշի գդալ աղ։
Պատրաստման եղանակը
Ջրին ավելացրեք գինին, ձիթապտղի յուղը, խնկածաղիկը, աղը, դափնու տերևն ու պղպեղը։ Եռացրեք, ավելացրեք մաքրած սխտորը։ Տաքացրեք ևս 3 րոպե։
Անջատեք կրակը, թողեք՝ սառչի։ Լցրեք ստերիլիզացված տարայի մեջ, ավելացրեք խնձորի քացախը։ Պահեք սառնարանում։ 5 օր անց ըմպելիքը կարելի է օգտագործել։
1-2 թեյի գդալ լցրեք ջրի մեջ, օգտագործեք իմունիտետն ամրացնելու, առողջական վիճակը լավացնելու համար։
Ուշադրություն․ ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։