Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգությանը:

«Խորապես ցավակցում եմ Նոր Զելանդիայի ժողովրդին մզկիթներում տեղի ունեցած սարսափելի կոտորածի առնչությամբ: Քառասունինը մարդ անիմաստ զոհվել է, շատերը լրջորեն տուժել են: ԱՄՆ-ն Նոր Զելանդիայի կողքին է և պատրաստ է աջակցել՝ ինչով կարողանա»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:

Թրամփը չի անդրադարձել հրաձգության հեղինակի անձին կամ այն հայտարարություններին, թե նա ցանկացել է ԱՄՆ-ում «քաղաքացիական պատերազմ» սկսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել