«Լիդիան Ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունն օրերս հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK)-ը և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը վերջինիս հետ վեճերի առկայության մասին:

Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն՝ Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց:

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Ալեքսանդր Խաչատուրյանի հետ։

- Պարոն Խաչատուրյան, ստեղծված իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք, որ արբիտրաժային գործընթաց սկսվի։

- Իհարկե կարող է։ Ես ենթադրում եմ, որ ընկերությունը նմանատիպ հայտարարություն չէր անի, եթե շատ լուրջ չդիտարկեր այդ հնարավորությունը։ Պետք է հիշել, որ «Լիդիանը» ցուցարկված ընկերություն է, և նրա ցանկացած գործողություն, քայլ և հայտարարություն ազդում է բաժնետոմսերի արժեքի վրա։ Մենք պետք է հասկանանք, որ երբ գործ ունես ցուցարկված ընկերության հետ, չեմ կարծում, որ դա կարող է միայն մանևր լինի։ Մենք չպետք  է մտածենք, որ դա ընդամենը տակտիկական մանևր է։

- Պարոն Խաչատուրյան, ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժային գործընթացը հայաստանյան տնտեսության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել