«Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների և այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «Փոքրիկ Նիկոլ» անունով։

Դուք հատո՞ւկ եք նմանակում Փաշինյանին՝ հարցրել է մեր լրագրողը։ Պապոյանը ծիծաղել է․ «Այն մարդիկ, որոնք ինձ գիտեն վաղուց, իմ ուսանողները հատկապես կփաստեն, որ այդպես չէ, ես բացարձակապես չեմ նմանակում, այն ժեստիկուլյացիան, որ կա, իմն է, այդպես եղել է, այդպես էլ կմնա՝ անկախ իմ կարգավիճակից։ Մարդը, կարծում եմ, իր ամպլուայից պիտի դուրս չգա»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել