Ես դեռ էն Մաշտոցի պուրակի ժամանակներից ասում էի, որ էս մեր բնապահպան կոչեցյալները վերջին տարի-տարիուկես ա գլխավոր բլեֆն են: Ուղղակի հերթական պրոյեկտ են, որը թեև լրիվ ֆիասկո չապրեց, բայց իր նպատակներին էլ չհասավ: Դեռ էն ժամանակ զռռում էր, որ իրանց գործողություններում մի տեսակ ընտրողականություն ու իռացիոնալ կորիզ կա, իսկ հիմա դա արդեն լրիվ ակնհայտ ա:
Օրինակ` Խոսրովի արգելոցում սպանված մի հատ էծի համար համատիեզերական ղալմաղալ կդնեն, Մաշտոցի պուրակի մի 3 հատ ծառի համար մի ամիս բեմականացված ներկայացումներ կանեն, Թեղուտի ու Ալավերդու հանքերի համար մազերը կթրաշեն, բայց օրինակ մի հատ ծպտուն չեն հանում հիմա, որ էդ Դիլիջանի էլիտար դպրոց կառուցելու հակաժողովրդական գաղափարի համար արդեն բազմաթիվ ծառեր են կտրվել, չեն խոսում, որ գազանանոցի կենդանիները կիսամեռ են արդեն, չեն խոսում, որ նույն մանկապիղծ Սերոբ Տեր-Աբրահամյանի տնօրինության տակ եղած Ախթալայի ֆաբրիկան պակաս վնասակար չի...
Զատո, հենց մի հատ հասարակական լարվածություն ա լինում, իրանք առաջին շարքերում են՝ լինի դա դասադուլ, հետընտրական կամ նախընտրական զարգացումներ, թե էլի եսիմ ինչ... Իմ կարծիքով, իրանք էլ ուրիշ տեսակի գեղամյան-արթուրբաղդասարյաններ են, ուղղակի էն տարբերությամբ, որ եթե գեղամյանաբաղդասարյաններին երկրի ներսից են սնուցում, բնապահպան կոչեցյալների վեռխուշկին՝ դրսից...
Եղիային էլ պետք ա իմաց տրվի, որ էդ ԱՄՆ դեսպանատունը արդեն ջրի ճամփա ա սարքել, գոնե մի քիչ թաքուն անի տնաշենը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/298064496997146?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել