Քիմ Քարդաշյանն այն անձանցից է, որոնց մասին շատ են բացասական արձագանքները, և այդ բացասականի պատճառով շատերը չեն էլ ուզում նկատել, որ իրականում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը լավ ծնողներ են, որոնք փորձում են իրենց երեխաներին երջանիկ մանկություն և պայծառ ապագա պարգևել։ Իսկ ինչով են նրանք լավը՝ պարզենք միասին։
Քանյեն և Քիմը համոզված են, որ ոչ մի դայակ չի փոխարինի ծնողներին, այդ պատճառով նրանք շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ։
Ընտանիքում չգրված կանոն կա. երեխաներին պետք է անպայման ծնողները պառկեցնեն քնելու։
Երբեմն Քանյեն էլ է քնում նրանց հետ։
Երբեմն էլ Քիմն է քնում։
Նրանք շատ մեծ կարևորություն են տալիս երեխաների զվարճանքներին։ Նրանք ասում են, որ երեխաները պետք է վառ և զգայական մանկություն ունենան։
Չնայած նրանք իրենք էլ չեն մոռանում զվարճանալու մասին։
Շատ միջոցառումների նրանք իրենց հետ ավագ դստերն են տանում․ այդպես նրանք ցանկանում են մեծացնել նրա աշխարհայացքը։
Իսկ ընդհանրապես, Քիմն ու Քանյեն, չնայած յոթ տարվա համատեղ կյանքին, շարունակում են սիրահարված մնալ միմյանց։