ԲՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՐՑ ՉԻ ԼՈւԾՎԵԼՈւ

Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները: 

Հարցն ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում: 

Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի՝ բացի տրակտորից, որը սառն անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը: 

Առանց երկխոսության ոչինչ չի ստացվելու, և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն, և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ:

Ինչ վերաբերում է ինձ․ իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել: Պարզապես ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է, կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը: 
Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել