Նորմալ է, երբ քաղաքում որոշվում է օրինականություն հաստատել՝ ապամոնտաժելով, այսպես ասած, անօրինական զավթած հանրային սեփականություն հանդիսացող տարածքները, սակայն այստեղ կան կարևոր հարցեր։
Այդ մարդիկ, ովքեր կատարել են ներդրումներ և ստացել թույլտվություն, այսպես ասած, այդ տարածքում գործունեություն ծավալելու համար, էական չէ, թե ինչ կերպ, որևէ մեղավորություն չունեն: Եթե նրանց գործունեությունն ապօրինի են թույլատրել պետական մարմինները, ապա հենց նրանց է պետք պատասխանատվության ենթարկել, այլ ոչ թե տարածքն օգտագործողներին: Ի վերջո, այդ մարդիկ գաղտնի չեն այդ տարածքում սրճարաններ կառուցել ու գործունեություն ծավալել:
Հաջորդ կարևոր հարցը․ այդ մարդիկ կատարել են խոշոր ներդրումներ՝ տարածքը բարեկարգել են, շինություն են սարքել, բիզնես գործունեության համար անհրաժեշտ այլ գույք և այլն գնել, ոմանք վարկեր են վերցրել այն հաշվարկով, որ տարիների ընթացքում ստացված եկամուտներով կկարողանան մարել դրանք:
Այդ մարդիկ նաև հարկատուներ են, ովքեր գուցե ունեն հարկային պարտավորություններ, որոնք այս ապամոնտաժման հետևանքով այլևս ի վիճակի չեն լինի մարել, ոմանք գուցե սնանկանան: Այդ մարդիկ աշխատատեղեր են ապահովել, ինչից ենթադրվում է նաև, որ նույն աշխատողները կարող են ունենալ վարկեր, որոնք էլի նախատեսել էին մարել, և այսպես շարունակ:
Այսինքն, երբ որևէ որոշում է կայացվում իշխանության կողմից, պետք է անպայման ոչ միայն հաշվի առնվի, այլ առաջին տեղում դրվի տնտեսական մասը, բիզնես շահը։ Ինչի՞ համար, որովհետև նման անտաղանդ գործելաոճի արդյունքում մենք ոչ միայն ունենալու ենք չստացված, սնանկացած գործարարներ, գործազուրկներ, այլ նաև ստեղծելու ենք ոչ բարենպաստ ներդրումային միջավայր: Անգրագետ որոշումներ կայացնող համակարգի պայմաններում որևէ ներդրող չի ցանկանա աշխատել:
Ինչպե՞ս էր պետք անել։
Նախ՝ պետք էր ողջամիտ ժամանակ տրամադրել տարածքի սրճարաններին, ապա հաշվարկել նրանց կողմից ծախսված գումարների կորուստները, որոնք նրանք ունենալու են փաստացի այն պահին, երբ պետք է լքեն տարածքը, տալ փոխհատուցում, առաջարկել քաղաքային իշխանության տնօրինության տակ գտնվող տարածքներ մատչելի պայմաններով, որից հետո հանգիստ գալ և ապամոնտաժել: Սա ցիվիլ տարբերակ է օրինականություն հաստատելու, իսկ այն, ինչ այսօր կատարվում է, ուղղակի բարբարոսություն է և գալիս է ապացուցելու, որ բիզնեսը Հայաստանում ոչ միայն ապահովագրված չէ, այլ ամեն վայրկյան կարող է հարձակումների ենթարկվել այն նույն պետության կողմից, որին հարկ է վճարում: Սա անընդունելի մոտեցում է:
ՀԳ. Հանրային շահը չի կարող տնտեսական շահից վեր դասվել ոչ մի պարագայում, քանի որ, եթե չլինի զարգացած տնտեսություն, «հանրային շահ» ասվածն օդի մեջ բառեր է լինելու:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2521879784548843&set=a.133870446683134&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել