Նելսոն Մանդելան իսկապես յուրօրինակ անձնավորություն էր։ Նա իր կյանքի տարիները նվիրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտհեյդի դեմ պայքարին և հաջողել է ավարտին հասցնել պատմության այդ դաժան շրջանը՝ դառնալով պետության առաջին սևամորթ առաջնորդը։ Զարմանալի չէ, որ Մանդելայի մահից անմիջապես անց՝ 2013 թ. դեկտեմբերի 5-ին, որոշվեց նրա պատվին արձան կանգնեցնել։ Այդ հսկայական արձանը գտնվում է Պրետորիայում՝ ՀԱՀ-ի վարչական մայրաքաղաքում։ Մանդելայի 9-մետրանոց արձանը, որի ձեռքերը բարձրացրած են վերև, ինչպես թռչնի թևերը, հակառակ է կանգնած կառավարության շենքին։

Սակայն արձանի հեղինակները ևս մի փոքրիկ դետալ են ավելացրել Մանդելայի կերպարին։ Արձանի աջ ականջի մեջ նապաստակի փոքրիկ արձան կա։ Իրականում այդ նապաստակը ոչ մի ուղղակի կապ չունի հենց հերոսի հետ։ Բանն այն է, որ Մանդելան մահացել է ազգային տոներից մեկից՝ Հաշտության տոնից 11 օր առաջ, որը նվիրված է ապարտհեյդի ավարտին։ 10 օր շարունակվեց սուգը, և տոնի նախօրեին Մանդելային թաղեցին, իսկ հաջորդ օրը տեղադրեցին արձանը։ Նման կարճ ամանակահատվածում քանդակագործներ Անդրե Պրինսլուն ու Ռուհան Յանսե վան Վուրենը պետք է հասցնեին ներկայացնել իրենց վստահված աշխատանքը։

Վերջիններս աշխատանքը կարողացան ժամանակին գլուխ բերել, որից հետո դիմեցին կառավարությանը՝ թույլտվություն ստանալու մակագրելու իրենց ստեղծագործությունը։ Սակայն նրանց չթույլատրեցին գրություն թողնել արձանի տաբատի վրա։ Եվ վարպետները գնացին այս քայլին. նրանք արձանի ականջի մեջ փոքրիկ նապաստակ քանդակեցին։ «Ավելորդ» հատվածը նկատել գրեթե անհնար էր։ Նրանք ընտրեցին նապաստակի կերպարը, քանի որ այն խորհրդանշում էր իրենց աշխատանքի լարվածությունն ու արագությունը. նրանց լեզվով «haas» նշանակում է ոչ միայն «նապաստակ», այլև «շտապողականություն»։

Ցավոք, ընդամենը մեկ ամիս անց նապաստակի առկայության մասին լուրը տարածվեց ողջ երկրում։ Ժողովրդի մոտ այս պատմությունը ոգևորություն չառաջացրեց. բարկացած էին և՛ կառավարության անդամները, և՛ կառուցման համար պատասխանատու անձինք։ Վերջիններս նապաստակը համարում էին պատմության ամենակարևոր անձանցից մեկի պատվի նվաստացում։ Բոլորը պահանջում էին նապաստակի ապամոնտաժումը։

Քանդակագործները ստիպված եղան ներողություն խնդրել և հեռացնել իրենց «մակագրությունը», իսկ թե ինչ արեցին փոքրիկ նապաստակի հետ, անհայտ է։

Ի դեպ, Նելսոն Մանդելան 1998 թ. ամուսնացել է Գրասե Մաշելի հետ, ով ՀԱՀ-ի առաջին տիկինը դարձավ, քանի որ այդ ժամանակ Մանդելան զբաղեցնում էր երկրի ղեկավարի պաշտոնը։ Մաշելի համար դա նոր «պաշտոն» չէր, քանի որ նա 1986 թ. Մոզամբիկի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած նախագահի՝ Սամորա Մաշելի այրին էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել