Համացանցի օգտատերերը երեկ ողջ աշխարհում չէին կարողանում օգտվել Instagram-ից, Facebook-ից և WhatsApp-ից:

Խնդիրները հանգեցրին Facebook-ի աշխատանքի խափանման: Վերջին անգամ այսպիսի դեպք տեղի էր ունեցել 2008-ին, երբ վեբ ցանցն ավելի քանի 150 միլիոն օգտատեր ուներ։ Իսկ հիմա Facebook-ում 2.3 միլիարդ օգտատեր է գրանցված:

Աղբյուրները հայտնում են, որ ներքին ցանցը ծանրաբեռնված էր, և վերականգնման համար երկար ժամանակ պահանջվեց:

Image result for social media

Խնդիրները սկսվել են երեկ երեկոյան։ Օգտատերերը չէին կարողանում մուտք գործել էջ:

Facebook-ը, որ իր եկամտի մեծ մասը ստանում է գովազդներից, արդեն սկսել է հաշվել պատճառված վնասի չափը:

Facebook-ի ներկայացուցիչը երեկ գրել է. «Մենք գիտենք, որ որոշ մարդիկ ներկայումս խնդիրներ ունեն Facebook-ի հետ: Մենք կենտրոնացած ենք խնդրի լուծման վրա: Կարող եմ հստակ ասել, որ սա DDoS հարձակում չէ»:

Համացանցի օգտատերերը Twitter-ի միջոցով են հայտնել խնդրի մասին:

Միաժամանակ բողոք կար նաև Instagram-ից: Այդ խնդրի մասին նույնպես Twitter-ի միջոցով է հայտնի դարձել:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել