Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խատասխան խաղում իր պահվածքի համար (1:3):

Ինչպես հայտնում է The Times-ը, այս պահին ՈւԵՖԱ-ն դիտարկում է բրազիլացուն երեք խաղով որակազրկելու տարբերակը: Նեյմարի նկատմամբ ավելի վաղ կարգապահական գործ էր բացվել:

Հիշեցնենք` փարիզյան թիմը դուրս մնացՉեմպիոնների լիգայից այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց:

Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան 11-մետրանոց նշանակեց ՊՍԺ-ի դարպասին` VAR-ի օգնությամբ: Նեյմարը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ խաղից հետո Instagram-ում գրառում է կատարել` քննադատելով մրցավարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել