ԱՄՆ-ում հարուստների թիվը գերազանցում է Շվեդիայի կամ Պորտուգալիայի բնակչությանը: Այս մասին են վկայում Spectrem Group խորհրդատվական ընկերության հետազոտության տվյալները, փոխանցում է Ինտերֆաքս-Ուկրաինան:

Ըստ Spectrem Group-ի, վերջին 10 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում հարուստ բնակչության թիվը շարունակաբար աճում է: Միացյալ Նահանգներում 11.8 միլիոն մարդու ակտիվներն առնվազն 1 միլիոն դոլար են գնահատվում: 2018-ին 50000-200000 դոլար վաստակող ամերիկացիների թիվը հասել է 10.23 միլիոնի. Շվեդիայի բնակչությունը հասնում է 9.995, իսկ Պորտուգալիայինը՝ 10.31 միլիոնի:

ԱՄՆ-ի ծայրահեղ հարուստ բնակչության թիվը, որոնց կարողությունը 5-ից 25 միլիոն դոլար է գնահատվում, աճել է 3.5%-ով և հասել 1.397 միլիոնի: Անցյալ տարի 25 մլն դոլարից ավելի կարողություն ունեցողների թիվն ավելացել են 0.6%-ով՝ 173 հազար:

«2018-ին ԱՄՆ հարուստ բնակչության թվի աճը դանդաղել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի թուլացման և երկրում վիճելի քաղաքական իրավիճակի պատճառով»,- ասել է Spectrem-ի նախագահ Ջորջ Ուոլփերը:

Բացի այդ, խորհրդատվական ընկերությունն ընդգծել է, որ իրենց հետազոտությունները հիմնված են մոտ 8.6 հազար ամերիկացիների հարցումների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել