Այս «արևային» համեմունքից կարելի է գտնել յուրաքանչյուր խոհանոցում, սակայն ոչ բոլորը գիտեն նրա հատկությունների մասին։ Այս համեմունքը շատ օգտակար է կանացի օրգանիզմի համար և ճիշտ օգտագործման պարագայում կօգնի պահպանել կազմվածքը։
Քրքումը ծնունդով հարավային երկրներից է, և նրա օգտագործման մասին տեղեկությունները մենք ստանում ենք Հնդկաստանից։ Այս շրջաններից են բերել առաջին համեմունքները։ Հետաքրքիր է, որ քրքումն անցյալում օգտագործել են որպես ծիսակատարության համար նախատեսված փոշի, որոշ ժամանակ էլ այն ունեցել է բուժողի կարգավիճակ։
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ այս համեմունքը․
- ունի հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ,
- ունի հակասեպտիկ էֆեկտ,
- համարվում է հակաօքսիդանտ,
- կարգավորում է ստամոքսա-աղիքային տրակտը,
- նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը,
- կարգավորում է նյութափոխանակությունը,
- նպաստում է երիտասարդության պահպանմանը,
- նվազեցնում է կնճիռների քանակը,
- վերացնում է թեփը և մազաթափությունը,
- նիհարեցնում է,
- դուրս է հանում օրգանիզմի ավելորդ ջուրը,
- արյունը մաքրում է ավելորդ խոլեստերինից,
- կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը,
- վերականգնում է լիպիդոների պատնեշը։
Որպեսզի քրքումը սկսի աշխատել, հարկավոր է այն ընդունել ամեն օր, սակայն փոքր չափաքանակով։ Քրքումն օգտագործելու բաղադրատոմսերը շատ են, այդ պատճառով յուրաքանչյուրը կարող է ընտրել իր համար ամենահարմարը և նախընտրելին։