Երբ երկրում չկա կայացած հասարակություն, լինում է այն, ինչ մենք տեսնում ենք այսօր․ կպնում են մի փոքր սեգմենտի, ով դրա հետ առնչություն չունի, ասում է՝ ճիշտ են անում, մյուս օրը գալիս, իրեն են կպնում, մեկ էլ, թե բա՝ ոնց կլինի։ Փողոցային առևտրին կպան, էդ տատիներից բացի՝ ով կա, գոռում էր, որ սա Ստամբուլի բազառ չի, լավ են անում։ Գառաժներին կպան, ով մեքենա չունի, ասում էր՝ տենց էլ պետք ա։ Կալյաններին կպան, չծխողները երջանիկ են։ Հայ կոլային՝ կոլա չխմողները հրճվում են։ Հիմա սրճարաններն ա, թե բա՝ իհարկե, պետք ա ապամոնտաժել, ջայնամ, թե մի 500 հոգի դուրսը չի մնալու։ 10,000 հոգի էլ թող պետական աշխատող կրճատեն, քեզ ի՞նչ, դու մասնավորում ես։ Բա ի՞նչ են ձրիակերներով հավաքվել նա*ույ։ Ու տենց, մինչև չգան, քո դուռը թակեն։ Էդ ժամանակ դու ես դուրս գալու, վրդովվես ու ակնկալես հանրության աջակցությունը, բայց հանրությանը մեկ ա, քո խնդիրը իրանց խնդիրը չի։ Իրանց հերթը վաղն ա գալու, ու էլի օրենքով լինի, թե օրենքից դուրս՝ անտարբերության ֆոնին անելու են ու լավ են անելու։
Այստեղ գործողություններն էսթետիկ կամ գաղափարական կողմի հարց չեն։ Բոլորն էլ գիտակցում են, որ էդ դախլեքը պիտի չլինեն, քաղաքը պիտի լավ տեսք ունենա, չծխող մարդը պիտի չնեղվի, կոլա էլ չարժի շատ խմել, բայց լուծման գործիքակազմն ու մեխանիզմները պետք ա չբերեն սոցիալական աղետի թեկուզ փոքր խմբերի համար, քանի որ էդ բոլոր խմբերի ընդհանրությունը մենք ենք, բոլորս։ Տանը նստած փիլիսոփայելը շատ հեշտ է, երբ քո գրպանին չեն կպնում, երբ դու չես դառնում գործազուրկ ու դու չես կանգնում ընտանիքի հացը վաստակելու խնդրի առջև։ Դե բա իհարկե, Օպերան էլ պիտի սիրուն լինի, մարդիկ էլ պիտի չծխեն ու բնական հյութ խմեն մենակ։ Հարկերն էլ պիտի բարձ լինեն, որ թոշակները բարձրանան, բանակը հզորանա, երկիրն էլ երկիր դառնա։ Բայց հենց քեզանից 1,000 դրամ ուզեն հզոր բանակի համար, դուրս ես գալու փողոց ու բողոքես, թե հազիվ ես ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշը պիտի վճարի քո երկրի կայացման համար, դու չէ, դու սպառող ես, Հայաստանի հպարտ քաղաքացի, դու դըմփ-դըմփ-հու ես արել, քո միսիան կատարված ա, թող, ում ուզում են, կպնեն, մենակ քեզանից հեռու։
Տենց չի լինում պարզապես։ Լավ կլիներ քո համար, բայց չի լինում։ Վաղը մենակով դուրս ես գալու կառավարության շենքի մոտ, քո պես մեկն էլ քոմենթ գրի, թե էս գյադեն ինչ ա ուզում մեզանից, չի թողնում՝ երկիր կառուցենք։ Իսկ էսօր հանգիստ նստի տեղդ, գիշերն էլ հանգիստ պառկի քնելու, քո հերթը հլը չի հասել։ Վաղը։ Կամ մյուս օրը։ Էսօր ամեն ինչ ճիշտ է ու քո սրտով։