Armtimes.com-ը գրում է.
Ինչու «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի համար դժվար է գտնել վարորդական իրավունքի D կարգ ունեցող աշխատակիցների: Այն, որ դա լուրջ խնդիր է, հայտարարում էին քաղաքի նախորդ իշխանությունները: Բարդությունն առկա է նաեւ այսօր: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս տեղեկացրել էր, որ կան չշահագործվող եւ ամբողջովին նոր 70 ավտոբուսներ, որոնք դուրս են գալու երթուղիներ: Ավելի ուշ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն ասաց, որ մեծ դժվարությամբ կարողացել է ներգրավել ընդամենը տասը վարորդի:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը կարծում է, որ վարորդները գերադասում են իրենց ապրուստը վաստակել տաքսի վարելով, քան թե փորձել D կարգ ձեռք բերել, որովհետեւ միեւնույն է, դա ավելի շատ եկամուտ չի երաշխավորում եւ աշխատանքն էլ ավելի ծանր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ