Սրճարան քանդելը, հազարավոր չինովնիկների կրճատելը, հարկ բարձրացնելը, նախարարի թիմակից թեկնածու չունելու արդյունքում նախարարությունը կրճատելը, Արցախի հարցում պատասխանատվությունից խուսափելը, «լայվ» մտնելը, ձայնը գլուխը գցելը և բոլոր ընդդիմախոսներն «հակահեղափոխականի» պիտակ կպցնելն ու դրանով հակափաստարկ ներկայացնելը հեշտ է:

Դժվարն այլընտրանք ու լուծում առաջարկելն է, իրական աշխատանք կատարելը, կրճատվողներին փողոցում չթողնելը, բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, քանդելու փոխարեն սարքելը (ի դեպ, մետրոյի նոր կայարանի շինարարությունից ի՞նչ կա), սոցցանցերում գյալաջի չանելը, բյուջեի մուտքերը հարկ չբարձրացնելով ապահովելը, ներդրումային միջավայր ստեղծելը և պատասխանատվություն վերցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել