Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավար Հովակիմ Սարգսյանը հրաժարական է տվել և ընտանիքով արտագաղթել ՌԴ: Հարցը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տարածքային կառավարման նախարարությունը քնած են, եթե գյուղապետն է լքում իր երկիրը` գյուղը, իրեն ընտրած գյուղը թողնում բարձիթողի: Ի՞նչ անեն սովորական քաղաքացիները, որոնք ստիպված են լինում լքել Հայաստանը: Բազմիցս ԱԺ ամբիոնից շատ պատգամավորներ բարձրաձայնել են այս հարցը, բայց ոչ մի դրական տեղաշարժ: Մեր կառավարությունը` հանձինս վարչապետի, ինչո՞վ է զբաղված: Հետաքրքիր է... Պետք է իշխանությունները անհանգստանան այս խնդրով, որովհետև կգա մի օր՝ նրանք կզրկվեն իշխանություն կոչվելուց` ՀՀ- ում կլինեն միայն իրենք, իսկ սովորական քաղաքացիները` ժողովուրդը, արդեն արտագաղթած կլինեն: Հարգելի իշխանություններ ձեր գործելաոճը փոխե’ք, եթե չեք կարողանում ՀՀ- ի համար անհանգստանալ որպես քաղծառայող, դա կատարեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Հ.Գ. Է.Նալբանդյանի մասին էլ խոսք չկա, մեր դիվանագիտությունից բան չի մնացել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/423948634380006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել