Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն այժմ պաշտպանում է ՊՍԺ-ի գույները, Instagram-ի իր էջում գրառում է կատարել` շնորհավորելով նախկին թիմակիցներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տարած հաղթանակի (3:0) և 1/4 եզրափակիչ դուրս գալու առթիվ.

«Շնորհավորում եմ: Սա անհվանական և զարմանալի նվաճում է:

Ալեգրին մեծագույն մարզիչ է»,- գրել է Բուֆոնը և հրապարակել այս լուսանկարը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» 0:2 հաշվով պարտվել էր «Աթլետիկոյին», բայց երկու խաղերի արդյունքում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Եվրագավաթային գլխավոր մրցաշարի հաջորդ փուլ են դուրս եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Պորտուն», «Տոտենհեմը», «Այաքսն» ու «Մանչեսթեր Սիթին»: Մնացած երկու ուղեգիրն այսօր կխաղարկվի «Բավարիա»-«Լիվերպուլ» և «Բարսելոնա»-«Լիոն» խաղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել